Վրաստանի շուրջ 150 քաղաքացի հացադուլ է հայտարարել Ստամբուլի բանտում

70629

Վրաստանի շուրջ 150 քաղաքացիներ, ովքեր պատիժ են կրում Թուրքիայում տարբեր հանցագործություններ կատարելու համար, արդեն չորս օր է հացադուլ են հայտարարել:

Դատապարտյալների հարազատների խոսքերով, հացադուլի պատճառը պահելու անտանելի պայմաններն են: 

Հարազատները պահանջում են նաև վրացական իշխանություններից ուշադրություն դարձնել այդ իրավիճակի վրա և օգնության ցուցաբերել Թուրքիայում դատապարտվածներին:

Դատապարտյալների պահանջներից է նաև տրամադրել իրենց ուղղափառների համար նախատեսված աղոթատեղի:

artsakhpress.am

Դիտվել է՝