ԱՄՆ Արևմտյան Վիրջինիա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

43909

Արևմտյան Վիրջինա նահանգը դարձել է ԱՄՆ 44-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Այդ մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Հաղորդվում է, որ նահանգապետ Էրլ Ռեյ Թոմբլինը 2016 թվականի ապրիլը հռչակել է նահանգում ցեղասպանության իրազեկման և կանխարգելման ամիս:

Վկայակոչելով ավելի քան 1,5 միլիոն հայերի և մեկ միլիոն հույների ու ասորիների սպանությունը 1915-1923 թվականներին և այժմ Միջին Արևելքում շարունակվող ցեղասպանությունը քրիստոնյաների, եզդիների և այլ փոքրամասնությունների նկատմամբ՝ նահանգապետ Թոմբլինը նշել է, որ «ճանաչելով և մշտապես հիշելով Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և նախկինում ու ներկայում շարունակվող բոլոր ցեղասպանությունները՝ մենք օգնում ենք պահպանել պատմական հիշողությունը և երաշխավորել, որ նման դաժանություններն այլևս չկրկնվեն»։

Դիտվել է՝