Ռուս սակրավորների առաջին խմբերը ժամանել են Սիրիա՝ Պալմիրան ականազերծելու համար

palmira

Պալմիրայի ականազերծման նպատակով ռուս սակրավորների առաջին ստորաբաժանումները ժամանել են Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա։

Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

«Այսօր Ռուսաստանի զինված ուժերի հակաականային միջազգային կենտրոնի առաջին ստորաբաժանումները ժամանել են Սիրիական Արաբական Հանրապետության «Հմեյմիմ» ավիաբազա՝ հնագույն Պալմիրա քաղաքի պատմական հատվածի և կենսապահովման ենթակառուցվածքների օբյեկտների մարդասիրական ականազերծմանը մասնակցելու նպատակով»,- հայտարարել են մամուլի ծառայությունում:

Հիշեցնենք որ Սիրիայի կառավարական զորքերն օրերս վերականգնել են պատմական Պալմիրա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը: Ազատագրման գործողություններն ընթացել են ՌԴ ավիատիեզերական ուժերի աջակցությամբ: Պալմիրան, որի ավերակները Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց վայրերից մեկն են, ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2015 թվականի մայիսի կեսերից։

artsakhpress.am

Դիտվել է՝