«Ռուս-թուրքական եղբայրության ու բարեկամության մասին պայմանագրի չեղարկումն անհնար է». ՌԴ ԱԳՆ

868

Ռուսաստանի ԱԳ նախարարությունն անհնար է համարում ռուս-թուրքական եղբայրության ու բարեկամության մասին պայմանագրի չեղարկումը: Այս մասին հայտնում է Ռուս-հայկական լրատվական գործակալությունը:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի` միջազգային պրակտիկայում խաղաղ պայմանագրերը, որոնք կարգավորում են պետությունների սահմանները, չեն կարող չեղարկվել:

«Իրավական տեսանկյունից ռուս-թուրքական պայմանագրի չեղարկումը, որը սահմանում է Թուրքիայի սահմանները Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի հետ, հակասում է միջազգայնորեն ընդունված իրավական նորմերին», – նշվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Գերատեսչությունից նաև նշում են, որ այդ պայմանագրի չեղարկումը չի բերի որևէ փոփոխության, այլ ընդհակառակը խիստ բացասական ազդեցություն կունենա Հարավային Կովկասի առանց այն էլ լարված իրավիճակի վրա, քանի որ փաստացի կհանգեցնի տարածաշրջանի պետությունների սահմանների վերանայմանը:

Գոռ Ալեքսանյան

Դիտվել է՝