«Փերինչեքից քշվածները» կամ «Երբ ազգիդ ողբերգությունը հանում ես տոնավաճառ»

-2_0

Փաստաբան Վահե Գրիգորյանն, անդրադառնալով այսօր Եվրոպական դատարանի կայացրած վճռին, որով ՄԻԵԴ-ը վճիռ կայացրեց հօգուտ Փերինչեքի, ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել.

«Երբ ազգիդ ողբերգությունը հանում ես տոնավաճառ եւ դրա դիմաց քանի գրոշ ստանալու ակնկալիքով ամեն քեզ դեմ տված թղթի տակ, որ արձանագրություն ես կոչում, ստորագրությունդ ես լղոզում, իսկ հետո դրա վրա դնում քո պետության ամենաբարձր դատական ատյանի՝ սահմանադրական դատարանի կնիքը, եւ երբ այդ ողբերգությանն առնչվող առաջին միջազգային դատական գործի մասին պատահաբար իմանում ես այն ժամանակ,

Վահե Գրիգորյան

Վահե Գրիգորյան

երբ այդ մասին արդեն վճռի հրապարակման օրն է նշանակված լինում, եւ երբ դրանից հետո բախտի բերմամբ քեզ եւս մեկ շանս է տրվում եւ խելքդ գլուխդ հավաքելու եւ լրջմտությամբ լուծումներ գտնելու փոխարեն միջազգային դատարանի նիստերի դահլիճում պետությունդ ներկայացնում է Ռուբեն Ջաղինյանի հայերենից մի փոքր վատ անգլերեն խոսող ներկայացուցիչդ (որի անգլերենը բավարարում է ընդամենը, որ կարողանա դատավորներին տեղեկացնել, որ ինքը չի խոսելու, այլ երկու ուրիշը), եւ երբ այդ երկու ուրիշները ազգիդ ողբերգությանը վերաբերող գործով միջազգային դատարանի նիստը վերածում են ինքնափիառի եւ կիսահոլիվուդյան բեմականացման, ապա գործդ քննող միջազգային որեւէ դատավորից ավել լրջություն չպահանջես ոչ քո պատմության, ոչ քո գոյության եւ ոչ էլ քո արժանապատվության վերաբերյալ»:

Որպես հետգրություն փաստաբանը հավելել է՝ «Փերինչեքից քշվածներ»:

Հիշեցնենք, որ 2007թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը դարձավ առաջին մարդը, ով Շվեյցարիայում դատապարտվեց Ցեղասպանության մերժման համար: Նա հայերի ցեղասպանությունն անվանում էր «միջազգային սուտ», ինչի համար «Շվեյցարիա-Հայաստան» ասոցիացիան նրան դատի տվեց ռասայական խտրականության հոդվածով:

Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր, որ ոչ թե Փերինչեքն է խախտել օրենք, այլ Շվեյցարիան է խախտել Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը:

Շվեյցարիան, ընդդիմանալով ՄԻԵԴ որոշմանը, որոշեց բողոքարկել Փերինչեքի գործով ստրասբուրգյան դատարանի որոշումը: Ինչն էլ ավարտվեց նրանով, որ ՄԻԵԴ-ը վերահաստատեց իր որոշումը՝ պաշտպանելով Փերինչեքի արտահայտվելու իրավունքը:

Սակայն ՀՀ դատախազությունն էլ իր հերթին տարածեց հայտարարություն, համաձայն որի ՀՀ կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվել է ՄԻԵԴ-ի կողմից:

Դիտվել է՝