Լրագրող Խադիջա Իսմայիլովային ուղղված բոլոր մեղադրանքներն ապացուցվել են. ադրբեջանցի դատախազ

24709

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր տեղի է ունեցել լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով դատական հերթական նիստը, տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը։

Նախ Իսմայիլովայի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել քննությունը վերսկսելու վերաբերյալ, սակայն պետական մեղադրողը նշել է, որ դատավարությունը ճիշտ է ընթացել, և բոլոր մեղադրանքներն ամբողջությամբ ապացուցվել են։ Նա նշել է, որ քննությունը վերսկսելու որևէ հիմք չկա։ Միջնորդությունը մերժվել է։

Ապա խոսել է պաշտպանական կողմը՝ խնդրելով արդարացնել Իսմայիլովային։

Դատախազ Ռամզան Խադըևն իր հերթին նշել է, որ փաստաբանների ելույթն իրականությանը չի համապատասխանում։

Դրանից հետո Իսմայիլովան դատարանից ժամանակ է խնդրել՝ իր վերջին խոսքը պատրաստելու համար։

Դատավորն ընդմիջում է հայտարարել։ Դատական  հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 31-ին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր լրագրողին առաջադրվել են ինքնասպանության հասցնելու, խոշոր չափի յուրացումների, հարկերից խուսափելու և այլ մեղադրանքներ։

Բազմաթիվ միջազգային կառույցներ ու իրավապաշտպան կազմակերպություններ բազմիցս կոչ են հնչեցրել ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային  և այլ քաղբանտարկյալների, որոնք անազատության մեջ են շինծու մեղադրանքներով։

Artsakhpress.am

Դիտվել է՝