Վանաձորում՝ «Երեք լճեր» կոչվող լճակում, հայտնաբերվել է անհայտ կորած 12-ամյա տղայի դին

1352138e4452c6f90c2189f21db7e371

Քիչ առաջ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Երեք լճեր» կոչվող լճակում հայտնաբերվել է 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները սպասում են դատաբժշկի ժամանմանը, որպեսզի պարզվի երեխայի մահվան հանգամանքները։

 shamshyan.com 

Դիտվել է՝