«Կտրուկ վատացել է 12 տարի բանտարկված քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը»

aza

Երևանի ավագանու անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելիներ, քիչ առաջ կտրուկ վատացել է մեր անկախության, մեր պետականության համար խորհրդային բանտերում 12 տարի բանտարկված քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը, ով արդեն 2 անգամ սրտի լուրջ վիրահատություն է տարել։ Այս պահին Նորքի սրտաբանական հիվանդանոցում է ու մեր աջակցության կարիքն ունի։ Խնդրում եմ արձագանքեք. մեր սիրելի Ազատ Արշակյանը մեր օգնության կարիքն ունի»:

Քիչ առաջ հերթական գրառմամբ Անահիտ Բախշյանը տեղեկացնում է.

«Չէ՛, մարդկությունն ու նեղ օրին մարդուն հասնելը, փառք Աստծո, մեր ժողովրդի մոտ եղել է ու կլինի։ ԱԺ նախագահն արդեն արձագանքել է, Նորքի սրտաբանական հիվանդանոցի գլխավոր բժիշկը՝ Լիդա Կարպովնան էլ հո մի՛շտ իր հուսալի տեղում է։ Արագ ապաքինում մաղթենք մեր ազատ մարդուն՝ ԱԶԱՏԻՆ։»

Դիտվել է՝