Բաղրամյան պողոտայում ոստիկանները սկսեցին բռնի ուժի կիրառումը

elektraenergia brnutyun

Բաղրամյան պողոտայում ոստիկանները սկսեցին բերման ենթարկել նստացույցի բոլոր մասնակիցներին: Նախ գործի դրվեց ջրցան մեքենան, այնուհետ ոստիկանները սկսեցին հերթով, մեկ առ մեկ քաշքշելով, բռնի ուժ գործադրելով տեղափոխել ցուցարարներին:

Ամբողջ գիշեր, ավելի քան 9 ժամ մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում ոստիկանները բանակցում էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների հետ: 4-5 հոգուց բաղկացած խմբով Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու առաջարկը ցուցարարները չընդունեցին:

Հիշեցնենք, որ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեւական ժամանակ բանակցում էր քաղաքացիների հետ՝ նրանց առաջարկելով վերադառնալ Ազատության հրապարակ: Տարածքում էր նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Վերջինս եւս  ցուցարարների հետ բանակցեց, սակայն նրա հորդորներրը եւս անցան անարդյունք:

Մայրաքաղաքի ցուցարարներին միացել են նաեւ մարզերից մեկնած ակտիվիստները: Բարձրաստիճան ոստիկաններն ամբողջ գիշերվա ընթացքում բազմիցս  հայտարարեցին, որ ակցիան անօրինական է, եւ անհրաժեշտության դեպքում ոստիկանները օրենքով սահմանված գործողությունների կդիմեն:

Դիտվել է՝