Պետմեղադրողն առաջարկեց 11 տարի ազատազրկման դատապարտել Ժիրայր Սեֆիլյանին, 4 տարի 6 ամիս՝ Գևորգ Սաֆարյանին

sefilyan safaryan

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» դատական նիստը: Դատարանը հնարավորություն է տվել Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին լսել մեղադրական ճառը:

Պետական մեղադրողն առաջարկել է դատարանին ամբաստանյալներ Սասունիկ Միքայելյանի նկատմամբ որպես պատիժ նշանակել ազատազարկում՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, Ներսես Պողոսյանին՝ 4 տարի ժամկետով, Գալուստ Գրիգորյանին՝ 3 տարի ժամկետով, Հրայր Թոփչյանին՝ 3 տարի ժամկետով, Հովհաննես Պետրոսյանին՝ 2 տարի ժամկետով, Գևորգ Սաֆարյանին՝ 4 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Ժիրայր Սեֆիլյանի վերաբերյալ առաջարկվեց վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 11 տարի ժամկետով:

Որպես մեղմացուցիչ հանգամանք հիշատակվեց Արցախյան պատերազմին ակտիվ մասնակցության հանգամանքը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գևորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձևավորելու, զորամաս և Երևանի հեռուստաաշտարակը զավթելու փորձի մեջ: 

Դիտվել է՝