Ծառուկյան դաշինքից շուրջ 11 անդամ տեղյակ չէ, թե ինչպես են իր անունից ինքնաբացարկի դիմում ներկայացրել

carukyan dashinq

Ծառուկյան դաշինքից 11 հոգի նոր դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով չեղյալ համարել իր՝ մանդատից հրաժարվելու մասին դիմումը:

Ինչպես վստահեցնում են դիմումատուները, իրենք նախորդ դիմումից տեղյակ չեն, չեն հրաժարվում իրենց մանդատներից եւ չգիտեն էլ, թե ինչպես է իրենց անունից ու իրենց ստորագրությամբ ինքնաբացարկի դիմումներ հայտնվել ԿԸՀ-ում:

Հիշեցնենք, որ ԿԸՀ է ներկայացվել է 9 դիմում ՀՀԿ-ից, 3՝ ՀՅԴ-ից եւ 23՝ Ծառուկյան դաշինքից պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: ՀՀ ԿԸՀ-ն ժամը 15:00-ից նիստ է գումարել. Քննարկում են դիմումատուների հարցը:

Դիտվել է՝