«Մեր 11. 281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե՝ ոչ». Ն. Փաշինյանի գրառումը

25288_nikol_pashinyan_23_M

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Հայաստանում 11.281 նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավելի դրամի չափով վարկ է փակում:

Ոմանք՝ ամիսը 100 հազար, ոմանք՝ 400 հազար, ոմանք՝ մեկ միլիոն դրամ: Հիշեցնեմ՝ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր պաշտոնապես համարվում են աղքատ եւ 18-ից 40 հազար դրամ են ստանում, որպես սոցիալական աջակցություն:

Այս ավելի քան 11 հազար մարդկանց նպաստ տալու համար պետությունը ծախսում է տարեկան մոտ 4.5 միլիարդ դրամ: Ասեմ, որ զինված ուժերում աշխատավարձերը 10 տոկոսով բարձրացնելու համար տարեկան հարկավոր է 9 միլիարդ դրամ:

Հիմա՝ ի՞նչ եք ասում, սիրելի հայրենակիցներ, մեր վերը հիշատակված 11.281 հայրենակիցները պե՞տք է զրկվեն նպաստից, թե՝ ոչ»:

 

Դիտվել է՝