«Հայաստանում կա 109 քաղբանտարկյալ». ֆրանսահայերի դիմումը Ֆրանսիայի իշխանություններին

новый коллаж

Բաց նամակ ուղղված

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին
Սենատի նախագահ պարոն Ժերար Լարշեյին
Ազգային ժողովի նախագահ պարոն Ֆրանսուա դե Ռիուժիին
Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյին
Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին

ինչպես նաև

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Թորբյորն Յագլանդին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ պարոն Գուիդո Ռայմոնդիին
«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահին
Հայաստանի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտեն տեղեկացվել է, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստվում է մի շարք բարձր մակարդակի այցելություններ կատարել Ֆրանսիա՝ Փարիզ, այնուհետև Ստրասբուրգ։ Հունվարի 22-ին և 23-ին պլանավորված իր այցի շրջանակներում նախագահը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Սենատի նախագահ պարոն Ժերար Լարշեյին, Ազգային ժողովի նախագահ պարոն Ֆրանսուա դե Ռիուժիին, ինչպես նաև Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին։

Քաղաքապետարանում նախագահ Սարգսյանը կհանդիպի քաղաքապետ Անն Իդալգոյին և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչներին։

Հունվարի 24-ին նա կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին, որտեղ կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ պարոն Գուիդո Ռայմոնդիին, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նորընտիր նախագահին։

Հայաստանի Հանրապետության նախագահի՝ Ֆրանսիայի Հանրապետություն կատարվող այցի առիթով Հայաստանի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտեն ցանկանում է արտահայտել իր մեծագույն մտահոգությունը՝ կապված այս երկրում մարդու իրավունքների շարունակական խախտումների հետ, խախտումներ, որոնց համակարգային բնույթը է՛լ ավելի բացահայտ է դառնում։

Խորհրդային ժամանակներից միակուսակցության գաղափարը ժառանգած Հայաստանն այն երկրներից է, որոնք չկարողացան ընդունել գոյությունն այնպիսի մի ընդդիմության, որը լինի իրական և բազմատեսակ։ Յուրաքանչյուր բողոք դիտարկվում է որպես այլախոհություն և դատական հետաքննության է ենթարկվում. և այստեղ խոսքը գնում է իր հայացքների համար հետապնդման ու ծանր պատժի ենթարկվելու մասին։ Արտառոց բան է, որ հազիվ 3 միլիոն բնակիչ ունեցող հանրապետությունում, որը հենվում է ընտրությունների ենթադրյալ օրինականության վրա, այդպիսի մեծ քանակով դատական գործընթացներ հարուցվեն՝ պետության դեմ դավադրության մեղադրանքով՝ 2016թ.-ից ի վեր ոչ պակաս, քան 6 դատական գործընթացներ են սկսվել Հայաստանում, որոնց խիստ թերի կատարված նախաքննությունների արդյունքում թիրախում են հայտնվել նախկին նախարարներ ու քաղաքական ակտիվիստներ։ Եվրոպական երկրները, որոնք բարձր են կարևորում օրենքի գերակայությունը, իրենց մտահոգությունների կենտրոնում պետք է դնեն մեղադրանքի ու առաջադրված անհամաչափ ծանր պատիժների խնդիրը։

Այս իրավիճակն էր, որ հանգեցրեց 2016թ.-ի հուլիսի 17-ին տեղի ունեցած «Սասնա Ծռեր» խմբի ապստամբության լայնամասշտաբ սատարմանը ժողովրդի կողմից։ Ապստամբության ժամանակ օկուպացվել էր ոստիկանական բաժանմունք Երևանում։ Սասնա Ծռերը գնացել էին այդ քայլին, քանի որ հասկացել էին, որ համակարգը փոխելու ժողովրդավարական ճանապարհն արգելափակված է։ Նրանք հասկացել էին, որ 2008 և 2013թթ.-ի նախագահական ընտրությունների արդյունքում ընտրված Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին պետ, ՊԱԿ-ի իրավահաջորդ, եկել է գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների և վերահսկել 2015թ.-ի դեկտեմբերին Հայաստանի օրենսդրության փոփոխությունը, ինչն իրեն թույլ կտա կառավարել երկիրը որպես ՀՀ վարչապետ՝ սկսած 2018թ.-ից անսահմանափակ ժամկետով։

Դրանից հետո ճնշումները խստացան մինչև իսկ սովորական ցուցարարներին ծեծի ենթարկելու աստիճան։ Նրանցից ոմանք մինչ այսօր դատվում են նույն դատարաններում, ինչ քաղաքական ակտիվիստները, որոնք հետապնդվում են հրապարակային ելույթների համար, առանց որևէ ապացուցված փաստի։
Մեղադրյալներին ծեծի էին ենթարկում հենց դատարաններում, իսկ նրանց փաստաբանները ենթարկվում էին բազում ճնշումների. ինչպես դատարանի մուտքի մոտ անօրինական խուզարկումները, չհաշված դատապարտյալների բարեկամների և հարազատների հասցեին հնչեցված բազմաթիվ սպառնալիքները։

Չնայած հայաստանյան համակարգի արդիականացման նպատակով Եվրոպական Միության Արդարադատության գործողությունների ծրագրին և եվրոպական ստանդարտներով 250 դատավորների վերապատրաստմանը՝ դատական գործերի ընթացքը ոչ մի առաջընթաց չի արձանագրում իրավունքների պաշտպանության տարրական ոլորտում։

Եվրախորհուրդը վերահսկում և ստուգում է բարեփոխումների նպատակով (Արդարադատության գործողությունների պլան) իր կողմից կատարված դրամաշնորհների օգտագործումը, ինչպես նաև խոստումների ժամանակին կատարումը։ Ինչո՞ւ ՀՀ նոր օրենսգիրքը, որը մշակվել է 2012թ.-ին եվրոպական փորձագետների հետ համագործակցելով, և որը ենթադրում է նախնական հաստատման համար նախատեսված ժամկետը հնարավորինս կրճատելու միտում, 2018թ.-ին դեռևս ներկայացված չէ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով։

Այսօր Հայաստանում կան 109 քաղաքական բանտարկյալներ, որոնք գտնվում են ճաղերից այն կողմ։ Ցուցակը վերջնական չէ։
Մենք ցանկացանք հրավիրել ձեր ուշադրությունը Հայաստանի մտահոգիչ իրավիճակի որոշ պատկերների վրա ու հատկապես արդարադատության իրավիճակի։

Շնորհակալ ենք ձեր ուշադրության համար։ Ընդունեք, տիկնայք և պարոնայք, մեր հարգանքի խորին հավաստիքը։
Հայաստանի քաղաքական բանտարկյալների աջակցության կոմիտե

Դիտվել է՝