Հիշատակի եւ պատվո ծառուղու բացման հանդիսավոր արարողություն Գյումրիում

11216163_488581747958366_1431057530_n

Այսօր Գյումրու լոկոմոտիվային դեպոյի տարածքում տեղի ունեցավ հիշատակի եւ պատվո ծառուղու բացման հանդիսավոր արարողություն՝ Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Ինչպես հայտնի է, Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է նաեւ Անդրկովկասյան երկաթուղու հայկական բաժանմունքի 73 աշխատակից, այժմ վետերան-երկաթուղայինների թիվը հասնում է 40-ի: Նրանց մի մասն այսօր ներկա էր ու մասնակցում էր հաղթանակի տոնին նվիրված միջոցառմանը:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նրանք հիշեցին ու պատմեցին մանրամասներ հայրենական մեծ պատերազմի տարիներից:

Ի սկզբանե նշվել էր, որ միջոցառմանը մասնակցելու են նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, 102-րդ ռուսական ռազմաբազայի նորանշանակ հրամանատարը, ինչպես նաեւ ՀՀ-ում ՌԴ-ի սահմանապահ զորքերի վարչության պետը: Ավելի ուշ սակայն պարզ դարձավ, որ ռուսական պատվիրակությունը գլխավորում է միայն Հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

Ելույթով հանդես եկավ ու Հայրենական մեծ պատերազմի վետերաններին շնորհավորեց Վիկտոր Ռեբեցը՝ նշելով, թե վերջիններս անգնահատելի ներդրում են ունեցել հաղթանակի կերտման գործում: Լոկոմոտիվային դեպոյի տարածքում տեղադրված երկու վահանակների վրա ամփոփված են Հայրենական մեծ պատերազմին մասնակից հայ երկաթուղայինների անունները, ինչպես նաեւ փոքրիկ տեղեկատվություն Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչմանն արժանացած հայ երկաթուղայինների մասին: Նրանց մեծ մասը հայկական երկաթուղում աշխատել է 40 տարուց ավելի, իսկ այժմ, ինչպես մեզ փոխանցեցին, անցել են իրենց վաստակած հանգստին:

11128339_488581734625034_743819501_n 11198504_488581751291699_1320591901_n 11198991_488581754625032_1535611999_n 11208959_488581737958367_2057835020_n 11212328_488581731291701_567163327_n 11215980_488581744625033_666479845_n 11225855_488581741291700_1915692152_n



Հերմինե Մկրտչյան
Դիտվել է՝