Մոսկվայում բացվեց ամենամեծ հայկական թանգարանն արտերկրում

11157149_809252209165517_683023428_o

Մոսկվայում այսօր տեղի ունեցավ հայկական թանգարանի պաշտոնական բացումը: Բացման արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը, ՌԴ Պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինը, քաղաքական և հասարակական գործիչներ, ազգային և կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ւնչպես տեղեկացնում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը նշել է, որ հայկական եկեղեցին, հասկանալով իր դերն ու նշանակությունն ազգային ինքնորոշման, մշակույթի պահպանման գործում, օրհնեց հայկական թանգարանի ստեղծման գաղափարը:

«Այս թանգարանի ստեղծման գլխավոր գաղափարն է կանխարգելել ցեղասպանություններն ապագայում և պայքարել ինքնաոչնչացման դեմ: Թանգարանի նպատակներից է տեղեկացնել այցելուներին այն մասին, որ Հայաստանն ամենահին պետություններից է, իսկ հայերը մարդկության զարգացման ուղու կերտողներից մեկն են եղել, եւ հայերին ոչնչացնելու փորձը նման է ամբողջ մարդկության մշակույթի ոչնչացման փորձին»,- նշեց «Ռուցոգ-Ինվեստ» հոլդինգի նախագահ Ռուբեն Գրիգորյանը:

11171613_809252222498849_1109939596_oՊետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Ստանիսլավ Գովորուխինն իր երախտագիտությունը հայտնեց այն մարդկանց, ովքեր մոսկվացիներին ու մայրաքաղաքի հյուրերին Հայաստանի պատմության ու մշակույթի հետ ավելի լավ ծանոթանալու հնարավորություն են ընձեռել:

Մոսկվայի հայկական թանգարանի ստեղծման համար օգտագործվել են ամենաժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաները: Թանգարանի ընդհանուր տարածքը կազմում է ավելի քան 2000 քառակուսի մետր:

Ցուցանմուշները ներկայացված են 9 թեմատիկ դահլիճներում. «3D կինոթատրոն, «Հայերի կենցաղը», «Դիմանկարներ», «Ինտերակտիվ գիրք», «Հայկական երաժշտության գրադարան», «Հուշահամալիր», «Դանթեական» և «Վիրտուալ երկրագունդ»:

Թանգարանի բացումը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:11163693_809252205832184_744408618_o

11157139_809252219165516_219115979_o

Գոռ Ալեքսանյան

ՌԴ, ք. Մոսկվա

Դիտվել է՝