Շիրակի մարզում գյուղացիները սպառնում են փակել միջպետական ճանապարհը.կաթի մթերման գինը նվազել է

11128205_832880483452280_376940120_n

Սկսած ապրիլի մեկից Շիրակի մարզում կաթ մթերող ընկերությունները իջեցրել են կաթի գինը: Այսօրվանից գյուղացիններից 3,6 յուղայնությամբ 1 լիտր կաթը մթերող ընկերությունները գնելու են ոչ թե 170 այլ 150-160 դրամով:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների գյուղերի բնակիչները մտավախություն ունեն, որ ներկայումս կաթի պակասի առկայության պարագայում մթերողները գին են իջեցնում, ապա առաջիկա ամիսներին, երբ առաջարկն ավելի մեծանա, նրանք դարձյալ կնվազեցնեն մթերման գները՝ մինչև 100-110 դրամ:

«Գյուղացիները վարկեր են վերցրել, կեր են առել, անասունին հանել են գարուն, որ կաթը վաճառեն, գումար ստանան, վարկերը փակեն, այսօր արդեն փաստի առաջ են կանգնել: Մաքուր, անարարտ, ալպիական գոտու կաթը տանում են 150 դրամով, իսկ իրանք խանութներում  էդ կաթերին ջուր են խառնում ու 400 դրամից  պակաս չեն ծախում, սա ի՞նչ բան է »,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում դժգոհեց գյուղաբնակ Արմեն Սարուխանյանը:

Վերջինս նշում է, որ վերհսկողությունը պետք է կառավարական մակարդակով լինի: Ասում է, որ անթույլատրելի է, երբ խոշոր ընկերությունները գերշահույթ են ստանում, իսկ գյուղացիները անգամ վարկերը վճարել չեն կարողանում: «Էդ մի քանի գյուղացին, էդ մի քանի կով պահողն է մնացել, դրանք է՞լ թողնեն, երկրից գնան»,-ասում է Արմեն Սարուխանյանը:

Գյուղացիները որոշել են՝ այսօր կեսօրին նախ կգնան Աշոցքի տարածաշրջանում գտնվող կաթ մթերման կետերից մեկը՝ իրենց բողոքն արտահայտելու համար, իսկ արդյունքներ չտեսնելու դեպքում՝ կփակեն միջպետական ճանապարհը:

Նշենք, որ կաթը թանկացրել են միաժամանակ բոլոր ընկերությունները՝ «Մարիաննան». «Աշտարակը», «Իգիթը» և այլն:

«Կրկնակի, եռակի անգամ եկամուտ ունեն, իսկ որտե՞ղ են հարկային մարմինների աչքերը, որ սրանք գերշահույթ են ստանում և երբ  ցանկանում են,  մթերման գները իջեցնում են: Եթե օրինական պետություն է, պետք է կարգավորեն: Չնայած ի՞նչ տնտեսական մրցակցություն, տեսանք, թե ինչ  էր տնտեսական մրցակցության էդ պետի վիճակը ԱԺ-ում: Էդ մեզ սաղիս էլ պարզ դարձավ, թե ինչ է կատարվում»,-ասում է Արմեն Սարուխանյանը:

Վերջինս իր հաշվարկներն է ներկայացնում, ասում է՝ յուրաքանչյուր գյուղացին էլ գիտի, որ 7 կգ կաթից մեկ կգ պանիր է ստացվում, իսկ  խանութներում այդ պանիրը վաճառում են՝ սկսած 2500 դրամից: Վերջինս նաև նշում է , որ նույն խնդիրն է նաև մսի վաճառքով զբաղվողների մոտ:

11072715_832874710119524_735150278_n 11072724_832875493452779_710724669_n 11082752_832874833452845_1399630140_n 11092636_832878296785832_950042417_n 11101777_832878113452517_447049624_n 11106327_832874546786207_2127037313_n 11106418_832874600119535_1246303582_n 11117359_832878193452509_551098253_n 11128288_832874663452862_478520097_n 11128832_832874756786186_1648865706_n11128205_832880483452280_376940120_nՖոտոշարքը՝ Մարտուն Գրիգորյանի

Նաիրա Նալբանդյան
Դիտվել է՝