Կենսաթոշակի չափը 1000 դրամով նվազում է՝ կկազմի 39.000 դրամ. սպառողական զամբյուղը 56.918.7 դրամ է

detail_eed33db48012c1614d59239345611b53

2018թ.-ին միջին կենսաթոշակը ոչ միայն չի բարձրանալու, այլ կնվազի:

Սա պարզ է դարձել այսօր «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում առկա սոցիալական ոլորտի ծրագրերի քննարկումների ժամանակ:

Միջին կենսաթոշակը Հայաստանում կկազմի ոչ թե 40 հազար դրամ, այլ 39 հազար:

2018թ.-ին ունենալու ենք մոտավորապես 14 հազար կենսաթոշակառուների կրճատում: Խոսքը հաշմանդամության խմբերին հատկացվող թոշակների մասին է:

 Մոտ 1,2 մլրդ դրամով կրճատվել են սոցիալական հատկացումները

2018թ.-ի բյուջեով սոցիալական ոլորտի ծախսերը պակասելու են: Ըստ բյուջեի նախագծի՝ մոտ 1,2 մլրդ դրամով կրճատվելու են սոցիալական հատկացումները:

Աշխատանքային կենսաթոշակային ֆոնդի գումարները չեն պակասում, բայց ավելանում է կենսաթոշակառուների թիվը:

Կենսաթոշակ ստացողների ընդհանուր թիվը լինելու է 445.595 քաղաքացի, իսկ նրանց ընդհանուր վճարվելիք գումարը կազմելու է 210 միլիարդ 479 մլն դրամ:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝