100 խաղ «Մանչեսթեր Սիթիում». Գվարդիոլայի մեկնարկների համեմատությունը

timthumb (45)

Անգլիայի առաջնության 28-րդ տուրի «Արսենալի» դեմ արտագնա խաղը Խոսեպ Գվարդիոլայի համար 100-րդն էր «Մանչեսթեր Սիթիի» ղեկին: Կատալոնացու գլխավորությամբ «քաղաքայինները» 71 հաղթանակ են տոնել, 16 ոչ-ոքի գրանցել ու 13 պարտություն կրել,- հայտնում է espn.com-ը:

Հաղթանակների քանակով այդ ցուցանիշը հավասար է «Բարսելոնայում» Գվարդիոլայի գրանցած արդյունքին: Կատալոնացիների ղեկին նա առաջին 100 հանդիպումներում 71 հաղթանակ էր տոնել: «Բավարիայում» նույնքան խաղերում նա տարել է 77 հաղթանակ:

2016 թվականին ամռանը «Մանչեսթեր Սիթին» գլխավորելուց հետո նրա թիմը 269 գոլ է խփել: Այս ժամանակահատվածում անգլիական ոչ մի թիմ նման բարձր արդյունավետություն չունի: Բաց թողած գոլերը` 92:

«Մանչեսթեր Սիթին» առանց պարտությունների 28-խաղյա շարք է ունեցել, ինչն ակումբի պատմության ռեկորդն է:

sport.times.am

Դիտվել է՝