Կարապետյանը վստահեցնում է, որ հաջորդ տարի բյուջեի եկամուտներն ավելանալու են, իսկ խոստացված ծրագրերը կատարվելու են 100 տոկոսով

karen karapetyan

Վարչապետ Կարեն Կարապետյանը մամուլի ասուլիսով ամփոփում է կառավարության 10 ամիսների աշխատանքները:

Նա ամփոփիչ ներկայացնում է տնտեսական ոլորտում արձանագրված ցուցանիշները, ինչպես նաև հաջորդ տարվա համար նախատեսված բյուջեի եկամուտները, դեֆիցիտը և ծախսերը:

«Բյուջեի եկամուտները համեմատական ենք տվել 2016, 2017, 2018 թվականները, եթե նկատում եք, աճ ենք ենթադրում 15,1 տոկոս, դեֆիցիտի նվազեցում ենք ենթադրում՝ 44,9 տոկոս, ծախսերի աճ՝ 3,1 տոկոս: Մեկ շնչին ընկած եկամուտ 2018-ին ակնկալում ենք 3985 դոլար՝ 3500 դոլարի դիմաց»,- հայտարարեց Կարապետյանը:

Կարապետյանը հավաստիացրեց, որ կառավարության կողմից հայտարարված ծրագրերը մինչև տարվա վերջ կատարվելու են: Խոսելով ներդրումներից՝ գործադիր մարմնի ղեկավարը հիշեցրեց, որ ՀՀ կառավարության կողմից հայտարարած 830-850 մլն ԱՄՆ դոլարի ներդրումները ներառում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումները:

Արտաքին առևտրաշրջանառությանն անդրադառնալով՝ Կ. Կարապետյանն ասաց, որ այս տարվա հունվար – սեպտեմբեր ամիսներին ապրանքների արտահանումը կազմել է 1,546.7 միլիոն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 19,1 տոկոսով:

Դիտվել է՝