Մեր մոլորակի վրա կարող է քաոս սկսվել. Մոտակա 10 տարում Վեներան կարող է առավելագույնս մոտենալ Երկրին

image

Արեւի վրա բռնկումները հանգեցնում են Երկիր եւ Վեներա մոլորակների մոտեցմանը: Կա կարծիք, որ արեգակնային համակարգի մոլորակների գրավիտացիոն դաշտի ապակայունացումը կարող է հանգեցնել մոլորակների բախմանը: Վեներան կարող է առավելագույնս մոտենալ Երկիր մոլորակին առաջիկա տասը տարիների ընթացքում: Այս մասին հայտնում է ren.tv-ն:

 Արեգակնային համակարգում նման իրավիճակի պատճառ է դարձել Արեւի բարձր ակտիվությունը: Դա նաեւ շարքից կհանի Երկիր մոլորակի վրա գտնվող տեխնիկան: Ներկայումս մոլորակը մեզ առավելագույնս մոտենում է 584 օրը մեկ: Արեւի վրա բռնկումների պատճառով այս ժամանակահատվածը կարող է կրճատվել մինչեւ 300 օր: Ընդ որում, Վեներան կսկսի ավելի արագ պտտվել Արեւի շուրջ:

Արեւի վրա կատարվող հզոր բռնկումները հանգեցնում են նաեւ նրան, որ մեր մոլորակը կորցնում է իր մասգնիսական դաշտը: Դրա հետեւանքով մոլորակի վրա քաոս կսկսվի, որը կհանգեցնի մարդկային կորուստների:

Մեր մոլորակին Վեներայի մոտենալը կհանգեցնի նրան, որ կիսագնդերից մեկում կլինի մշտական գիշեր, ինչը կլիմայի գլոբալ փոփոխության կհանգեցնի:

Հիշեցնենք, որ արեւի վրա հզոր պայթյուններ տեղի ունեցան այս տարվա սեպտեմբերի 6-ին եւ 7-ին: Ֆիքսվել է 6 բռնկում: Դրանցից երեքը դասվել են առավելագույն X կատեգորիայի, իսկ դրանցից մեկը համարվել է ամենահզորը՝ վերջին տասը տարիների ընթացքում:

Դիտվել է՝