Դատարանը մերժեց Սասնա Ծռերի 10 անդամներին ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունները

Снимок

Լրացված 16:17

Դատարանը մերժեց Սասնա Ծռերի 10 անդամների խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու փաստաբանների միջնորդությունները:

Ամբաստանյալներն ու փաստաբանները, չսպասելով որոշումների հրապարկման ավարտին, լքեցին դատարանի դահլիճը:

Լրացված 13:48

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը:

«Սասնա ծռեր»-ի պաշտպաններն առանձին-առանաձին միջնորդություն ներկայացրին իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու մասին:

«Կիլերին թողել եք ազատ՝ զենք եք փակի տակ պահում»,- դատական նիստի ժամանակ դատավորին դիմեց Արայիկ Խանդոյանը: «Մենք նրա համար ենք, որ հանցագործները չփախչեն, մենք չենք փախնի: Մեր բանտերում լիքը անմեղներ սոված մեռնում են, ռեժիմը բանակից շատ կալանավոր էր պահում:Իմ ազգը՝ հայ ազգնա, ես իմ ազգին մեռցնողին եմ մեռցնելու: Էսօր փառք Աստծո իմ ազգը իր իրավունքների տերն ա: Ինքն ա որոշելու՝ արդարադատության սեղանի մոտ ով ա նստելու»: «Ծռերը դուրս են եկել ոչ թե պետության, այլ իշխանության դեմ, այն իշխանության, որին դեմ ենք բոլորս:

Այս ամենը չգիտենալ, չհասկանալ, նշանակում է ապրել դեռեւս ապրիլի 22-ին»,-հայտարարեց փաստաբան Հարություն Բաղդասարյանը, որից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու Ծռերի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Դատարանը որոշումը կհրապարակի ժամը 16:00-ին:

Դատարանից դուրս գալով՝ Սասնա Ծռերի համակիրները վանկարկումներով փակեցին Արշակունյաց պողոտան:

Դիտվել է՝