«Ոչ մի գործողություն անպատասխան չի մնա». «ԻմՔայլը» 10 րոպեով փակել է Երեւան -Դիլիջան մայրուղին

63CBD30C-EF5C-404F-AD45-A2B205A373A1_w1023_r1_s

«Իմ քայլը» քաղաքացիական նախաձեռնության քայլարշավի մասնակիցները այսօր Ծովագյուղում 10 րոպեով փակեցին Երևան-Դիլիջան մայրուղին: Հրմշտոց տեղի ունեցավ, որից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․

«Մենք այս քաղաքական պայքարը տանում ենք նաև հանուն ձեր իրավունքների: Մենք հարգանքով ենք վերաբերվում ձեզ և կոչ ենք անում, որ դուք էլ փոխադարձ հարգանքով վերաբերվեք մեզ: Խնդրում եմ ավելորդ մի լարեք իրավիճակը: Մենք 10 րոպե փակում ենք [ճանապարհը]: էս քայլը ձեր դեմ չի ուղղված, էս քայլը ուղղված է Սերժ Սարգսյանի դեմ», – ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ սա նաև պատասխան է ոստիկանների գործողություններին, որոնք երեկ՝ ապրիլի 7-ին Երևանում իրազեկման ակցիայի ժամանակ բերման էին ենթարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ակտիվիստներին:

«Ոչ մի գործողություն անպատասխան չի մնա», – ասաց Փաշինյանը:

azatutyun.am

Դիտվել է՝