Խոշոր եւ ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. վարորդները տեղում մահացել են. կա 1 վիրավոր. shamshyan.com

cfd248e33cd8d535edcde9b75c1d0768

Օգոստոսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Լուսաղբյուր գյուղի վարչական տարածքում բախվել են Ford Transit ուղևորատար մակնիշի 34 VZ 252 համարանիշի և ГАЗ 5310 մակնիշի 595 ՏՍ 46 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղում մահացել են, իսկ մի կին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի և ավագ տեսուչ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մարալիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Տեղում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:

Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը: Վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը:

3f6a769d5166477372019156f8da3c32 136b223b6c523c6afc66db9fd99d9d1c 758af9bce679edb95631dfaa6f45d1e0 16538493b80aa0f3e96897701ff86c93 cfd248e33cd8d535edcde9b75c1d0768 d9d1e3ae2f2314bed973769ec5dd6876

Մանրամասները՝  shamshyan.com կայքում

Դիտվել է՝