«Մեղադրանքը որևէ առնչություն չունի ո՛չ Մարտի 1-ի, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ». փաստաբան

mayrapetjan

«Մեղադրանքը որևէ առնչություն չունի ո՛չ Մարտի 1-ի, ո՛չ էլ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել «Քրեական օրենսգրքի» 38-311 (Կաշառք ստանալուն օժանդակելը) հոդվածով: Իմ պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում»,- ասաց գործարար Սամվել Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը՝ ԳԱԼԱ-ի այն հարցին ի պատասխան, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են շրջանառվող այն տեղեկությունները, թե մեղադրանքն առնչություն ունի Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Երկրորդող հարցին, թե ինչ գործի շրջանակներում է վերոնշյալ մեղադրանքն առաջադրվել, Կարեն Բատիկյանն ասաց, որ մանրամասներ չի կարող հայտնել, որովհետև չի կարող նախաքննական գաղտնիք հրապարակել:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը գործարարին ձերբակալել էր հոկտեմբերի 6-ին։ Իսկ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 9-ին բավարարել էր Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը:

Դիտվել է՝