Տարկետման տրամադրմանը վերաբերող օրենսդրական առաջարկներն 1-ին ընթերցմամբ ընդունվեցին

aj

ՀՀ ԱԺ-ն հուլիսի 11-ին 1-ին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Ըստ նախագծի՝ եթե ընտանիքում կան զոհված հայր, մայր, քույր, եղբայր, ապա ընտանիքում միակ արու զավակը՝ զինակոչման ենթակա քաղաքացին, կազատվի զինծառայությունից: Oրինագիծը խորհրդարանում ներկայացրած ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշեց, որ օրինագծի մեկ այլ առաջարկ-դրույթը վերաբերում է դպրոցը չավարտած անձանց. «Ըստ այդմ՝ եթե 19 տարեկան անձը սովորում է դպրոցում և այն դեռ չի ավարտել, նրան տարկետման իրավունք է տրվում՝ ուսումն ավարտելու համար: Մեկ այլ փոփոխության համաձայն՝ եթե ուսանողը բուհ է ընդունվել տարկետման իրավունքով 17 տարեկանում, և տարկետման իրավունքը չի ձևակերպվել, նրանց ևս տարկետման հնարավորություն կտրվի:

Նշենք, որ առաջին ընթերցմամբ ընդունվեցին նաև հուլիսի 11-ի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված մյուս բոլոր հարցերը:

Դիտվել է՝