«Մարտի 1-ի գործի բացահայտելը նոր իշխանության փորձաքարն է». Ա. Մանուկյան

aram manukyan

Մարտի 1-ին ոչ միայն հանցագործություններ են տեղի ունեցել՝ սպանությունների, վիրավորների, ավերածությունների, քաղբանտարկյալների տեսքով, այլև կատարվել է իշխանազավթում: Այս մասին ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը: Նրա դիտարկմամբ՝ Մարտի 1-ի գործը նոր որակ է ստանում, եթե այն քննվում է հենց իշխանագողության, իշխանությունը զավթելու փորձի հիման վրա:

«Այս առումով Մարտի 1-ի գործի քննության հետ կապված ամբողջովին նոր փուլ է սկսվում: Մարտի 1-ի գործի բացահայտելը նոր իշխանության փորձաքարն է: Ժողովրդավարության հաստատում առանց արդարադատության, առանց երկիրը զավթելու փորձը քննարկելու՝ անբացատրելի կլիներ»,- ասաց Ա. Մանուկյանը:

Դիտվել է՝