Կարևորը՝ զվարճանքն ապահովված է. Հ1-ի բյուջեն ավելին է, քան Գյումրի, Վանաձոր քաղաքների բյուջեները մեկտեղված

photo

«Տարածքների համաչափ զարգացումը շարունակելու է մեր քաղաքական օրակարգում առաջնահերթություն մնալ: Շարունակելու ենք Երևանի «բեռնաթափման» համալիր ծրագիրը՝ պետական, նաև կրթական, մշակութային և տնտեսական առանձին գործառույթներ բաշխելով հանրապետության այլ տարածքներում, ինչպես նաև բարձրացնելով քաղաքների դերը հանրային գործընթացներում»,- սա Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության տարբեր տարիների նախընտրական ծրագրերում տեղ գտած առանցքային խոստումներից մեկն է: Մեջբերումը՝ 2013 թվականի «Ապահով Հայաստան» խոստացող ծրագրից:

Տարածքների համաչափ զարգացման մասին ՀՀԿ-ականները խոսել են նաև տարբեր մարզեր այցելելիս՝ հարթակներից իրենց նախընտրական ճառերն ասելիս:

Երևանը բեռնաթափելն ու Հայաստանի մյուս բնակավայրերը զարգացնելը «քաղաքական օրակարգի առաջնահերթություն» համարող իշխանությունների ներկայացրած 2018 թվականի պետական բյուջեում արված հատկացումները հերթական անգամ ցույց տվեցին՝ իշխանությունները շարունակում են մոլորեցնել քաղաքացիներին:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝