Կփորձենք ստանալ 0038 հրամանը հրապարակելու թույլտվություն. Քոչարյանի փաստաբաններ

142514

«0038 հրամանն իր մեջ չի պարունակում տարրեր, որի վրա հիմնվելով՝ կարելի է ասել, թե տապալվել է սահմանադրական կարգը, երբ կգա ժամանակը, դուք բոլորդ կզգաք, որ այն, ինչ այնտեղ գրված է, այդ գործողություններով սահմանադրական կարգ չի տապալվում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանը:

«ՀՔԾ պետն ասում է, որ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը, որը կար 2008 թվականին, կարող է կատարվել չորս եղանակով։ Ես ուզում եմ հարց տալ, պարո՛ն Սասուն Խաչատրյան, Դուք կարդալ գիտե՞ք, արդյոք 2008 թվականին եղել է Քրեական օրենսգրքում հոդված, որը կոչվել է Սահմանադրական կարգը տապալելը, և որը կարող է կատարվել չորս եղանակով։ Եթե ինքը կբերի այդ հոդվածը, ես դիմում կգրեմ կազատվեմ փաստաբանությունից, թող ինձ հեռացնեն, զրկեն արտոնագրից։

Նրա խոսքերով՝ սա մանիպուլյացիա է և կրկնվում է այլ իշխանական իրավաբանների կողմից։

Փաստաբան Հայկ Ալումյանն էլ նշեց՝ այդ հրամանը չէր կարող դրվել ոչ կալանավորման, ոչ մեղադրանքի հիմքում, որովհետև այդ փաստաթուղթը չի կարող համարվել հրաման, որովհետև չունի այդպիսի փաստաթղթի համար օրենքով նախատեսված պայմաններ:

Փաստաբանի խոսքերով՝ այդ հրամանի մեջ չկա որևէ բան, որը կարող էր մեկնաբանվել Ռոբերտ Քոչարյանի դեմ:

Դիտվել է՝