ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառելու Մոսկվայի նկատմամբ Siemens-ի տուրբիններ Ղրիմ մատակարարելու համար

17911921_303

ԵՄ-ն մտադիր է արդեն այսօր պատժամիջոցի ցուցակի մեջ ավելացնելու մի քանի ՌԴ քաղաքացիների եւ ռուսական ընկերությունների: Սահմանափակումների ընդլայնումը կապված է անեքսիայի ենթարկված Ղրիմ Siemens սարքավորումներ մատակարարելու հետ:

ԵՄ-ն կարող է նույնիսկ այսօրվա ընթացքում պատժամիջոցները կիրառել, փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ-ի իր աղբյուրներին:

Գործակալության զրուցակցի խոսքերով՝ խոսքը պատժամիջոցների ցուցակի ընդլայնման մասին է, որտեղ ներառվելու են հերթական ֆիզիկական անձինք եւ ընկերությունները: Ավելի վաղ Reuters-ը հայտնել է այն մասին, որ Գերմանիան առաջարկել է այդ ցուցակի մեջ ավելացնել ՌԴ մի քանի քաղաքացիների եւ երեք ձեռնարկության՝ ներառյալ այն ընկերությունը, որը Ղրիմ է մատակարարել այդ սարքավորումները:

Հուլիսի 6-ին հայտնի է դարձել Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկված թերակղզի Siemens-ի երկու գազատուրբիններ մատակարարելու մասին: Գերմանական ընկերությունը մեղադրել է Ռուսաստանին պայմանագրի պայմաններին չհետեւելու մեջ, քանի որ սարքավորումները նախատեսված են եղել Թամանում ծրագրեր իրականացնելու համար եւ արգելված է եղել դրանք Ղրիմ տեղափոխել: Համաձայն ԵՄ-ի պատժամիջոցների՝ եվրոպական ընկերություններին արգելված է Ղրիմում տեղակայել էներգետիկ տեխնոլոգիաներ:

Աղբյուր՝ dw.com

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝