«Այդ պայմանագիրն ինձ համար ամոթալի էր». Թրամփ

tramp

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է 2015 թվականին միջազգային համայնքի և Իրանի կնքած միջուկային պայմանագրից դուրս գալու և Իրանի նկատմամբ սահմանած, բայց պայմանագրով սառեցված պատժամիջոցները «նոր թափով վերականգնելու» մասին:

Թրամփը «խիստ անհաջող և ձախողված» է անվանել նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման օրոք կնքված պայմանագիրը, նշելով, որ այն Թեհրանին ընձեռել է միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքը շարունակելու հնարավորություն: «Այդ պայմանագիրն ինձ համար ամոթալի էր», – ասել է Թրամփը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, թե ԱՄՆ-ը ապացուցեց, որ չի հարգում ստանձնած միջազգային պարտավորությունները:

«Ես Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանն արդեն կարգադրել եմ հարկ եղած դեպքում արդյունաբերական մակարդակով վերսկսել ուրանի հարստացումը», – ասել է Ռոհանին:

Դիտվել է՝