Նավալնիի համակիրները մտադիր են Մոսկվայում բողոքի ակցիա անցկացնել

KCB_000090_00004_1_t218_100150

Ռուսաստանյան ընդդիմությունը հայտ է ներկայացրել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում բողոքի ակցիաներ անցկացնելու համար, հաղորդում է Deutsche Welle-ն: Տվերյան փողոցով անցնելու է ընդդիմադիրների երթը, իսկ հանարահավաքը կայանալու է Մանեժնայա հրապարակում:  

Այդ մասին հայտնել է «Կոռուպցիայի դեմ պայքարի» հիմնադրամի իրավաբան Իվան Ժդանովը: Նա հայտնել է, որ հանրահավաքի առանցքային թեման լինելու է «ընտրողների գործադուլը»:

Հիշեցնենք, որ ՌԴ ԿԸՀ-ն ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին չէր գրանցել որպես 2018թ.-ի նախագահական ընտրությունների թեկնածու:

Հանձնաժողովն իր որոշումը հիմնավորել էր նրանով, որ Նավալնին դեռեւս անցնում է քրեական գործով:

Այնուհետ Նավալնին իր համակիրներին կոչ էր արել միանալ 2018թ.-ի ընտրությունների բոյկոտին եւ հայտարարել էր «ընտրողների գործադուլ» սկսելու մասին:

2017թ.-ի դեկտեմբերի 30-ին ՌԴ Գերագույն դատարանը մերժեց ընդդիմադիր գործչի հայցը՝ ԿԸՀ-ի որոշումն անօրինական ճանաչելու վերաբերյալ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էին Նավալնիի ներկայացուցիչները, եթե որոշումը չչեղարկվի, ապա իրենք կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Ռուսաստանում նախագահական ընտրությունները պաշտոնապես նշանակված են 2018թ.-ի մարտի 18-ին:

Աղբյուր՝  Deutsche Welle 

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝