Ռուսաստանի հայերի միությունը իր վրդովմունքն է հայտնել Հայաստանի և հայերի հասցեին հնչած անպատկառ ու ցինիկ արտահայտությունների համար

5-12

Ռուսաստանի հայերի միությունը  դիմել է Ռուսաստանի գլխավոր դատախազությանը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում Միխայիլ Լեոնտևի, Իլյա Սավելևի և Միխայիլ Յուրևի մասնակցությամբ հաղորդման ընթացքում հնչած արտահայտությունների կապակցությամբ:

Տարածած հաղորդագրությունում նշված է, որ հիշյալ  հաղորդման մասնակիցներն անցել են   լրագրողական,  մարդկային էթիկայի, իրավական ու քաղաքացիական պատասխանատվության բոլոր սահմանները։

«Նրանք արել են մի շարք անպատասխանատու, նվաստացնող արտահայտություններ մեր ազգի հասցեին՝ օգտագործելով անցենզուր բառապաշար, որը չպետք է որ եթեր հեռարձակվեր, այն էլ այնպիսի հայտնի ռադիոկայանի եթերում, ինչպիսին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն է»,-նշված է հայտարարության մեջ:

Ռուսաստանի հայերի միությունը նաև դիմում է հասցեագրել ՌԴ նախագահին և ռադիոկայանի ղեկավարությանը:

Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ Ռուսաստանի հայերի միությունը հասնելու է նրան, որ հեռարձակված հաղորդման մեջ ներգրավված անձանց վարքագիծը արժանանա պատշաճ գնահատականի՝ այդ գործողությունների պատասխանատվության առումով, որոնք հանգեցնում են բռնության և ազգամիջյան ատելության:

ՌՀԱ-հաղորդագրույունն ամբողջությամբ՝ այստեղ (http://www.sarinfo.org/sarnews/05-05-18.shtml):

«Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հեռարձակած հաղորդման տեսագրությունը՝ ստորև

Դիտվել է՝