ՄԱԿ-ի ԱԽ-ն Սիրիայում հրադադար հաստատելու բանաձև է ընդունել

28_tn

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձեւ է ընդունել Սիրիայի ամբողջ տարածքում 30-օրյա հրադադարի եւ երկրում հումանիտար գործողությունների հետագա անցկացման մասին:

«Բանաձևի ընդունումը կենսական կարևորություն ունի, քանի որ յուրաքանչյուր րոպեն կարևոր է մարդկանց կյանքը պահպանելու համար։ Հարկավոր է անմիջապես գործի անցնել»,- ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը:

Իր հերթին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Ռուսաստանը կաշխատի Սիրիայում հակամարտության կողմերի հետ, որպեսզի հրադադարի ռեժիմը անհապաղ ուժի մեջ մտնի:

Հիշեցնենք, վերջին մեկ շաբաթվա ընթցքում Արևելյան Գուտայում Սիրիայի կառավարական բանակի ռմբակոծությունների արդյունքում զոհվել է ավելի քան 500 խաղաղ բնակիչ։ Ինչպես հայտնի է այս բանաձևի քվեարկությունը մի քանի անգամ հետաձգվել է:

Դիտվել է՝