Պուտինը կարող է տարածքներ զավթել Եվրոպայում. Սաակաշվիլի

26ED8261-1D4D-4167-A22E-ED0A1BC973EB_w1023_r1_s

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ագրեսիվ հետաքրքրության հաջորդ օբյեկտ կարող են դառնալ Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հեռավոր տարածքները, այն երկրների, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն հանդիսանում: Այդ մասին ամերիկյան Foreign Policy ամսագրում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:

Վլադիմիր Պուտինն իր վարկանիշի կտրուկ անկման ֆոնին կարող է գնալ այն քայլին, ինչը նախկինում օգնել է նրան՝ ագրեսիվ ակցիաներ երկրի սահմանների մոտակայքում, նշել է Սաակաշվիլին՝ օրինակ բերելով Ռուսաստանի ներխուժումը Վրաստան, Ղրիմի անեքսիան, ռազմարշավը Սիրիայում:

Ըստ քաղաքական գործչի՝ այս անգամ նրան պետք կգա ավելի ուժեղ ներգործող միջոց, քան նախկին ԽՍՀՄ տարածքում իրականացված գործողություններն էին: Պուտինը դժվար թե բացահայտ ագրեսիվ գործողություններ ձեռնարկի Բալթիկայի երկրների նկատմամբ, քանի որ նման գործողություններն իրենցից ՆԱՏՕ-ի հետ պատերազմի վտանգ են ներկայացնում, կարծում է Սաակաշվիլին:

Սակայն, ըստ նրա, Շվեդիայի կամ Ֆինլանդիայի հեռավոր տարածքների կտորներ՝ օրինակ Արկտիկայում անկլավներ կամ փոքրիկ կղզիներ, հնարավոր է հեշտությամբ զավթել, ինչը ռուսաստանցիների մեծամասնության շրջանում խանդավառություն կառաջացնի:   

Նման կանխատեսումը կարող է ցնցող թվալ, սակայն ոչ պակաս ցնցող էին մի քանի տարի առաջ Վրաստանի հետ պատերազմը կամ Ղրիմի անեքսիան, ինչի մասին ես նախապես զգուշացրել էի, նշել է Սաակաշվիլին:

 

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝