Պուտինը 4-րդ անգամ ստանձնեց ՌԴ նախագահի պաշտոնը

image

Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրված Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը: Սա Պուտինի քաղաքական կարիերայում չորրորդ երդմնակալության արարողությունն է, նա կղեկավարի երկիրն առաջիկա վեց տարիներին:

2018 թվականին նա հաղթել է նախագահական ընտրություններում ռեկորդային աջակցությամբ. նրա օգտին է քվեարկել ավելի քան 56,4 միլիոն ընտրող:

Արարողությունը, ավանդույթի համաձայն, տեղի է ունենում Կրեմլի Մեծ պալատում:

Արարողությանը հրավիրվածների թվում են Պուտինի նախընտրական շտաբի բոլոր համանախագահները, Կառավարության անդամները, Պետդումայի և Դաշնային խորհրդի պատգամավորները, դիվանագիտական կորպուսը, ռեժիսոր Կարեն Շահնազարովը, երաժիշտ Յուրի Բաշմետը, Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, Ռուսաստանի առաջին նախագահի կին Նաինա Ելցինան, այլք։

Դիտվել է՝