ՌԴ-ում Նավալնիի համակիրներին կալանավորում են

v-rostove-kazaki-zablokirovali-volonterov-navalnogo-v-gostinice_1

Մոսկվայի Սիմոնովյան դատարանը 5 օրով կալանավորել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշին, տեղեկացնում է novayagazeta.ru-ն:

Նա մեղավոր է ճանաչվել առանց ծանուցման հրապարակային միջոցառման կազմակերպման մեջ: Դատարանը վճռել է, որ Յարմիշը փորձել է բացասական կերպարով ներկայացնել ՌԴ նախագահի թեկնածուներից մեկին:   

Ավելի վաղ նույն դատարանը 8 օրով կալանավորել է Նավալնիի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Ռուսլան Շավեդդինովին:  

Վերջինս Կիրա Յարմիշի հետ հունվարի 28-ին «Навальный Live» ալիքով ամբողջ Ռուսաստանում անցկացվող բողոքի ակցիաների ուղիղ հեռարձակում է ապահովել:

Դրանից հետո նրանց ձերբակալել են Շերեմետեւո օդանավակայանում, խուզարկել նրանց եւ մեկ օր պահել ոստիկանական բաժանմունքում:

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝