Նավալնիին 30 օրով կալանավորել են

navalni

Մոսկվայի Տվերյան դատարանը 30 օրով կալանավորել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ հանրային միջոցառման կազմակերպման կարգը խախտելու համար: Նրան բերման էին ենթարկել մայիսի 5-ին «Նա մեզ համար ցար չէ» ակցիայի ժամանակ:

Ոստիկանները վկայություն են տվել, որ Նավալնին եղել է ցուցարարների մեջ, եւ հստակ լսել է իրենց հայտարարությունն այն մասին, որ ակցիան արտոնված չէ:

Նավալնիի փաստաբան Օլգա Միխայիլովան ընդգծել է, որ քաղաքական գործչին ոստիկանության բաժանմունքում պահել են ավելի քան 10 ժամ: Նա նշել է նաեւ, որ Նավալնիի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի:

 

 

Դիտվել է՝