Գազայի հատվածում զոհերի թիվն ավելանում է. նրանց մեջ նաեւ երեխաներ կան

_101539025_hi046794089

Գազայի հատվածի սահմանների մոտ իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի:  Զոհերի մեջ կան նաեւ երեխաներ: Նշվում է ավելի քան 1700 վիրավորների մասին:

Իսրայելցի իրավապահները կրակ են բացել բողոքի ցույցերի   մասնակիցների ուղղությամբ: Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում բողոքի գործողություններին, որոնք ավելի են ակտիվացել Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման պատճառով:

Բողոքող քաղաքացիները ինքնաշեն պայթուցիկ սարքեր և դյուրավառ նյութերով լի շշեր են նետել, փորձել են հաղթահարել սահմանային արգելապատնեշները: Զինվորականներն ի պատասխան հատուկ միջոցներ են կիրառել:

Երուսաղեմում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության բացման արարողությանը մասնակցելու նպատակով  Իսրայել են ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան և նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները:

Դիտվել է՝