Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է չեղարկել արտահերթ նախագահական ընտրությունները

image

Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել՝ բողոքելով արտահերթ նախագահական ընտրությունների դեմ: Այդ հանրահավաքն առաջին ակցիան էր վերջին 5 տարիների ընթացքում, որը միասին անցկացնում են երկրի հիմնական ընդդիմադիր ուժերը՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, Ազգային ճակատը եւ «Մուսավաթ» կուսակցությունը:

Անկախ այն հանգամանքից, որ Բաքվի քաղաքային իշխանությունները թույլատրել էին հանրահավաքի անցկացումը, նախօրեին ակցիայի կազմակերպիչներին հրավիրել են ոստիկանական բաժանմունքներ եւ զգուշացրել կարգախոսների անթույլատրելիության մասին՝ բացառությամբ նախապես հաստատվածների:

Բաքվի ոստիկանությունը հայտնել է, որ հանրահավաքին մասնակցել է 1500 մարդ, իսկ կազմակերպիչները պնդել են, որ մասնակիցների թիվը հասել է 10.000-ի: 

Ինչպես նախորդ հանրահավաքի ժամանակ, մարզադաշտի տարածքում, որտեղ անցկացվել է ակցիան, անջատված է եղել ինտերնետ կապը, եւ լրագրողները հնարավորություն չեն ունեցել տեղեկատվությունն արագ փոխանցել: 

 

Աղբյուր՝ jam-news.net

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝