Ճապոնիայում տեղաբաշխվել են Patriot համակարգերը Հյուս. Կորեայի հնարավոր հարձակմանը դիմակայելու համար

japan

Ճապոնացի զինվորականները տեղաբաշխել են հակահրթիռային Patriot համակարգերն այն շրջաններում, որտեղ կարող են ընկնել հյուսիսկորեական հրթիռները Գուամ կղզու ուղղությամբ կրակ բացելու դեպքում, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Այդ համակարգերի կատարելագործված տեսակները՝ Patriot Advanced Capability-ները, տեղաբաշխվել են Սիմանե, Կոտի շրջաններում եւ Հիրոսիմա քաղաքի մոտակայքում:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի զինվորականները հայտարարել էին, որ կարող են մի քանի հրթիռ արձակել, որոնք կարող են խոցել ամերիկյան ռազմաբազաները: Ենթադրվում է, որ Patriot Advanced Capability համակարգերը պատրաստվում են այն դեպքերի համար, եթե ԱՄՆ-ին կորեական հրթիռները ոչնչացնելու համար օգնություն անհրաժեշտ կլինի:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ ռազմական բախման ռիսկը բավականին մեծ է: Իսկ Չինաստանի ԱԳՆ-ն կոչ էր արել ԱՄՆ-ին եւ Հյուսիսային Կորեային խուսափել հետագա էսկալացիայից: 

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝