Գերմանիայում օրենքից դուրս է ճանաչվել թուրքերի Osmanen Germania խմբավորումը

unnamed

Թուրքական ազգայնական Osmanen Germania BC խմբավորումն իրենից լուրջ սպառնալիք է ներկայացնում: Այդ մասին հայտնել են Գերմանիայի ՆԳՆ-ից: Միավորման անդամների բնակարաններում խուզարկություններ են կատարվել:

Գերմանիայի տարածքում բնակվող թուրքերից կազմված ազգայնական միավորումն օրենքից դուրս է ճանաչվել:

Խմբավորումը միավորում է ռոք խմբի, բռնցքամարտի ակումբի անդամներին, եւ անվանվում է «եղբայրություն»: Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Հորսթ Զեեհոֆերի ստորագրած հայտարարության մեջ նշվում է, որ ակումբը լուրջ սպառնալիք է առանձին անհատների եւ հանրության լայն շերտերի համար:

Osmanen Germania BC խմբավորման անդամների բնակարաններում անցկացվել են խուզարկություններ՝ Ռեյնլանդ-Պֆալց, Բադեն-Վյուրտեմբերգ, Բավարիա եւ Հեսսեն դաշնային հողերում:

Արգելանքի տակ են հայտնվել նաեւ ծայրահեղական խմբավորման առնվազն 16 մասնաճյուղեր:

Կազմակերպության անդամների թիվը հասնում է 2500-ի: Գերմանական ոստիկանության տվյալներով, Ռեջեփ Թայիփ Էրդողանի վստահված անձ Մեթին Քյուլյունկը խմբավորմանը գումար է փոխանցել, որի դիմաց բռնցքամարտիկները պետք է հետապնդեին Գերմանիայում բնակվող քրդերին եւ Էրդողանի ընդդիմախոսներին:

 

 Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝