Մոսկվայում ձերբակալվել է հայազգի գործարար եւ բարերար Լևոն Հայրապետյանը

Լեվոն Հայրապետյան

ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության աշխատակիցները Մոսկվայում ձերբակալել են աշխարհում հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից Լևոն  Հայրապետյանին:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», միջոցառումներն ընդդեմ Հայրապետյանի անցկացվել են ՌԴ Հետաքննչական կոմիտեի կողմից «կինգիսեպյան» հանցավոր խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում:

Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է ՌԴ ԴՄԾ աշխատակիցների կողմից 2014 թ. հուլիսի 15-ին «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել է Մոնակոյից:  Գործարարը ուժեղացված հսկողությամբ տեղափոխվել է հարցաքննման ՌԴ Հետաքննչական կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին, մոտակա օրերին հետաքննիչները մտադրված են դիմել Մոսկվայի Բասմանի դատարան` Հայրապետյանի ձերբակալման միջնորդությամբ:

Խմբավորման գործունեությանը Հայրապետյանի հնարավոր կապի մասին հետաքննիչներին հայտնել է նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, ով այժմ ցմահ բանտարկության մեջ է գտնվում:

Հավելենք, որ Լևոն Հայրապետյանը հայկական սփյուռքի 10 ամենահարուստ մարդկանց ցուցակում է (զբաղեցնում է 10-րդ տեղը): Հայրապետյանը հանդիսանում  է համաշխարհային մակարդակով Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցով լոբբիստ:

Տաթև Ֆռանգյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>