Վենեսուելայի հիվանդանոցներում էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով 79 մարդ է մահացել

l_jose-manuel-olivares-buena-foto

Վենեսուելայի ազգային ասամբլեայի պատգամավոր Խոսե Մանուել Օլիվարեսը սոցցանցի իր էջում գրել է, որ երկրի հիվանդանոցներում 2018թ.-ի նոյեմբերից սկսած էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով մահացել է 79 մարդ, գրում է novayagazeta.ru-ն:

«Վերջին հարցումներով հաստատվել է, որ բժշկական հաստատություններում էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրների պատճառով մահացել է 79 մարդ»,-նշվում է հաղորդագրությունում:

Ըստ նրա՝ նույն պատճառով առնվազն 2 մարդ է մահացել նախօրեին:

Վենեսուելայի ազգային ասամբլեայի պատգամավոր Մարիա Էրնանդեսը պարզել է, որ Մատուրին քաղաքի հիվանդանոցում էլեկտրաէներգիայի խափանումների պատճառով մահացել է առնվազն 15 երեխա:

Նախօրեին Վենեսուելայի 23 նահանգներից 22-ում անջատվել է էլեկտրականությունը: Բացի այդ, խափանումներով է գործում ջրամատակարարումը եւ հեռախոսային կապը:

inx960x640

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝