Թրամփն արգելափակել է դեմոկրատների գաղտնի հուշագրի հրապարակումը

GettyImages-484369463

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի թույլատրել հրապարակել դեմոկրատների հուշագիրը, որը վերաբերում էր 2016թ.-ի ամերիկյան ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության հետաքննությանը, հաղորդում է Deutsche Welle-ն:

Սպիտակ տան ղեկավարը ներկա պահին չի կարող հավանություն տալ հրապարակմանը, քանի որ փաստաթուղթը պարունակում է  մի շարք կետեր, որոնք որակավորվել են որպես «գաղտնի», նաեւ «առանձնակի զգայուն», նշված է Սպիտակ տան գլխավոր իրավաբան Դոն Մաքհանի նամակում, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի հատուկ ծառայությունների հարցերով կոմիտեին:  

Միեւնույն ժամանակ, կապված հանրային մեծ հետաքրքրության հետ, նախագահը հրահանգել է արդարադատության նախարարությանն աջակցություն ցուցաբերել, եթե կոմիտեն որոշի վերամշակել հուշագիրը:

Ավելի վաղ Թրամփը թույլատրել էր հրապարակել հանրապետականների պատրաստած գաղտնի փաստաթուղթը, որտեղ կար պնդում, որ ՀԴԲ-ի աշխատակիցները վերազանցել են իրենց լիազորություններն ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննության ընթացքում: 

Դրանից հետո դեմոկրատները ցանկություն հայտնեցին հրապարակել իրենց գաղտնի հուշագիրը, որպեսզի հերքեն մեղադրանքները ՀԴԲ-ի հասցեին:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝