Սիրիայում «Իսլամական պետության» զինյալները զինվորական ինքնաթիռ են խոցել

10881302_612491442212800_99008397_n

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները խոցել են կոալիցիոն ուժերի զինվորական ինքնաթիռը, որն ավիահարվածներ է հասցրել ջիհադիստների դիրքերին Սիրիայի հյուսիսում՝ Ռաքքա նահանգում:

Համացանցում հայտնվել է մի նկար, որտեղ, «Իսլամական պետության» ներկայացուցչի խոսքերով, պատկերված է հորդանանցի գերի ընկած օդաչուն: Ավելի ուշ Հորդանանի կառավարությունը հաստատել է, որ ինքնաթիռը պատկանել է իրենց, իսկ ողջ մնացած օդաչուն գերեվարվել է իսլամիստների կողմից:

Հորդանանը համարվում է արաբական չորս երկրներից մեկը, որի ավիացիան այս տարվա սեպտեմբերից հարվածներ է հասցնում Սիրիայում տեղակայված «Իսլամական պետության» դիրքերին: Սիրիական կառավարությունը նույնպես մասնակցում է այդ գործողություններին: Ավելի վաղ արաբական «Ալ- Ջազիրա» հեռուստաընկերությունը տեղեկացրել էր, որ խոցված ինքնաթիռը պատկանում է սիրիական ռազմաօդային ուժերին:

Ռաքքայից մի խումբ ակտիվիստներ, ովքեր համակրում են ԻՊ-ին, Ֆեյսբուք սոցիալական կայքում տեղադրել են գերի ընկած օդաչուի նկարները՝ զինված տղամարդկանցով շրջապատված:

Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ-ի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի եւ Բահրեյնի օդային ուժերը տասնյակ ավիահարվածներ են հասցրել գրոհայինների դիրքերի ուղղությամբ Սիրիայում, մասնավորապես Ռաքքայում եւ նրա շրջակայքում:

Ռաքքան դե ֆակտո համարվում է «խալիֆայության մայրաքաղաքը»:

Էդիտա Աթոյան
Դիտվել է՝