Ամերիկյան Harry Truman ավիակիրն ուղղություն է վերցրել դեպի Մերձավոր Արեւելք

image

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝  Harry Truman ավիակրի գլխավորությամբ, ուղղություն է վերցրել Նորֆոլկից (Վիրջինիա նահանգ) դեպի Մերձավոր Արեւելք: Այդ մասին հայտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները:

Նրանց խոսքերով՝ ավիակրին կուղեկցեն 1 հրթիռային հածանավ եւ 4 ականակիր: Այդ խմբին առաջին փուլում կմիանա նաեւ Գերմանիայի ռազմածովային ուժերի հետախուզական նավը:

ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Քլո Մորգանը հայտնել է, որ դա ծրագրային ռազմերթ է, սակայն չի հստակեցրել, թե ուժերը որքան ժամանակ են մնալու այդ շրջաններում:

Այդ հարվածային խմբի տեղակայումը տեղի է ունենում Սիրիայում իրավիճակի սրման ֆոնին, որն առաջացել է սիրիական Դումա քաղաքում քիմիական զենքի կիրառման պնդումներից հետո:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ 24-48 ժամվա ընթացքում Սիրիայում ռազմական գործողությունների վերաբերյալ  որոշում կկայացվի:   

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝