Տղամարդը ամանորյա սեղանին, պատահաբար կրակելով, սպանել է կնոջը

1357052582,3805 (1)

Ռուսաստանի Կլին քաղաքի բնակիչը ամանորյա խնջույքի ամենաթեժ պահին պատահաբար կրակել է կնոջ վրա, իսկ հետո ինքնասպան է եղել, հաղորդում է Интерфакс-ը:

Պատահարը տեղի է ունեցել ամանորյա զանգերի ղողանջից 1 ու կես ժամ հետո:

42-ամյա, նախկինում անօրինական զենք պատրաստելու և պահելու համար դատապարտված տղամարդը սեղանին ցուցադրում էր 1927 թվականի անտիկվար ատրճանակը: Պատահաբար սեղմելով ձգանը` տղամարդը կրակել է: Գնդակը դիպչել է նրա 40-ամյա կնոջ գլխին, որը տեղում մահացել է:

Ցնցված կնոջ մահով` տղամարդը այդ նույն ատրճանակով ինքնասպան է եղել:

Կատարվում է հետաքննություն:

Տաթև Ֆռանգյան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>