G7-ը եւ Ռուսաստանը. Եվրամիությունը եւ Կանադան պատասխանել են Թրամփին

thumbs_b_c_c8af7948fbdfca036d2cd34d5208181e

«Ռուսաստանի վերադարձը G8 ձեւաչափին անհնար է, քանի դեռ ուկրաինական հակամարտությունում էական առաջընթաց չի արձանագրվել»: Եվրոպացի գործընկերների անունից նման հայտարարություն է արել Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը: Նույն կարծիքին է նաեւ Կանադայի ղեկավարը:

Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի առաջնորդները համատեղ հանդիպում են անցկացրել կանադական Քվեբեկում՝ «Մեծ յոթնյակի» գագաթաժողովից առաջ:

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն սկզբից աջակցություն էր հայտնել Թրամփի գաղափարին՝ հայտարարելով, որ Ռուսաստանի վերադարձը բխում է բոլորի շահերից: Սակայն ավելի ուշ իտալական կառավարության ղեկավարը պաշտպանել է ԵՄ ներկայացուցիչների դիրքորոշումը:

Եվրոպացի գործընկերներին աջակցելու պատրաստակամության մասին հայտնել է Կանադայի արտգործնախարար Խրիստիա Ֆրիլանդը:

G8-ի կազմից Ռուսաստանի հեռացման պատճառը Ղրիմի բռնակցումն էր:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝