G7-ի երկրները մշակում են քարոզչությունից պաշտպանող համակարգեր

40404665_303

«Կանադայում «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին մասնակից երկրները որոշում են ընդունել քարոզչությունից պաշտպանող նոր համակարգեր ստեղծելու մասին»,-հայտնում է Deutsche Welle-ն:

«Այսպես կոչված, «արագ արձագանքման մեխանիզմը» թույլ կտա արագ և համակարգված պատասխանել ընտրությունների հետ կապված մանիպուլյացիաներին, քարոզչությանը, ինչպես նաև «այլ անթույլատրելի գործողություններին» և ապակայունացման փորձերին, որոնք գալիս են այնպիսի երկրներից, ինչպիսին է Ռուսաստանը»:

«Մասնավորապես, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները մեղադրում են Ռուսաստանին Հիլարի Քլինթոնի էլփոստի վրա իրականացրած հաքերային հարձակման մեջ. այդ միջադեպը դարձավ նախագահական ընտրությունների ժամանակ Քլինթոնի ձախողվելու պատճառներից մեկը: Գերմանիայում կարծում են, որ Կրեմլը միտումնավոր է տարածել կեղծ տեղեկատվությունը, որպեսզի ազդեցություն ունենա այդ երկրի հասարակական կարծիքի վրա: Ամենաաղմկոտ սկանդալներից է նաեւ Լիզա անունով աղջկա գործը, ում իբր թե առևանգել և բռնաբարել են փախստականները: Բացի այդ, G7-ի երկրները «չափազանց խնդրահարույց» են համարում Ռուսաստանի կողմից ցուցաբերվող աջակցությունն այն եվրոպական կուսակցություններին և շարժումներին, որոնք դեմ են արտահայտվում Եվրամիությանը»:

«G7-ի երկրները պաշտպանական նոր համակարգի օգնությամբ նախատեսում են վերլուծել նման տեղեկատվական հարձակումների մասին տվյալները, ինչպես նաև փոխանակում են միմյանց հետ այդ տվյալները: Հարձակմանը պետք է հաջորդի համակարգված արձագանքը, որը կարող է արտահայտվել պատասխան քարոզչության կամ պատժամիջոցի տեսքով»:

Աղբյուր՝ Deutsche Welle

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝