Ռուսաստանը պետք է մասնակցի G7-ի գագաթաժողովին. Թրամփ

donald-tramp_1506683098686325796

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է մասնակցի «Մեծ յոթնյակի» (G7) գագաթաժողովին: Նա այդ մասին հայտնել է Կանադա մեկնելուց առաջ:

«Ռուսաստանի վատագույն մղձավանջը ես եմ, եւ հաշվի առնելով այդ փաստը՝ կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է մասնակցի այդ հանդիպմանը»,-հայտարարել է Թրամփը:

Որոշ տեղեկություններով՝ ԱՄՆ նախագահը կոչ է արել Ռուսաստանին կրկին ընդունել «Մեծ ութնյակի» կազմ:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը, նշել է, որ Ռուսաստանը «շեշտը դնում է այլ ձեւաչափերի» վրա:

Ռուսաստանին հեռացրել էին «Մեծ ութնյակից», երբ 2014թ.-ին տեղի ունեցավ Ղրիմի բռնակցումը:

Դիտվել է՝